Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին խոստովանել է մեղքը

Դեկտեմբեր 12,2016 16:57 Share

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ կրտսեր Գուրգեն Արսենյանի և նրա ընկերների գործի քննությունը հնարավոր է արագացված կարգով ընթանա: Ամբաստանյալները խոստովանել են իրենց մեղքը, այսօրվա դատական նիստում էլ արագացված կարգով քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին:

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ հետաձգեց նիստը, որ մեղադրող դատախազը հնարավորություն ունենա ներկայացնել իր դիրքորոշումը այդ միջնորդության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փող. թիվ 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:

Գուրգեն Արսենյանի պաշտպան` փաստաբան Արտակ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալի արարքում չկա խուլիգանություն, իր տեսանկյունից դա «տղայական ծեծկռտուք էր»:

Մեր հարցին, թե հաշտվե՞լ են ծեծկռտուքի մասնակիցները, նա պատասխանեց, որ չէին էլ կռվել. «Ամեն դեպքում հիմա հաշտ են, նրանք ընկերներ են»: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 13-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031