Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Առինջ Մոլ»-ի ճանապարհին մարդատար ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. Shamshyan.com

Դեկտեմբեր 13,2016 11:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում «Առինջ Մոլ» տանող ճանապարհին Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին՝ Հյուսիսային ավտոկայանից դեպի Երևանի Էրեբունի զանգված։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսում եղել են նաև ուղևորներ, բարեբախտաբար նրանք չեն տուժել։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել