Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք քանդակներից խոսենք. ԱԱԾ-ն զրույցի է հրավիրել քանդակագործին. lragir.am

Դեկտեմբեր 15,2016 22:55

lragir.am. Դեկտեմբերի 8-ին քանդակագործ  Հարութ Կարապետյանին կանչել են ԱԱԾ:

– Եկեք ընկերականով մարդկայինով խոսենք:

– Ծանուցում  ուղարկեք, գամ, որտեղ նշված կլինի իմ կարգավիճակը:

– Բա մենք ուզում ենք մարդկայինով խոսենք ձեր հետ:

Հարութ Կարապետյանը հրաժարվել է, ինչին հետևել է հաջորդ հարցը

– Բա դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:

– Քանդակագործ եմ:

– Բա ինչ լավ է, արի քանդակից կխոսենք:

Արդեն ծիծաղելու աստիճան է, ԱԱԾ-ի հետ քանդակներից խոսենք:

– Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից  են զանգում, դու կապիկություն ես անում:

– Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել:

– Ուրեմն մենք կգանք գյուղ, գյուղապետարանում կգտնենք ձեզ:

– Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել, առանց ծանուցագրի, այլևս չզանգահարեք ինձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031