Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային այցով Քիշնևում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը

Դեկտեմբեր 23,2016 23:07

Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնևում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Իգոր Դոդոնի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը Մոլդովայի Նախագահին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Վստահություն արտահայտվեց, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031