Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ տուժողի՝ գումարները գնացել են օֆշոր եւ մսխվել, սակայն իրականում Աֆրիկայում ներդրումներ են արվել». փաստաբան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2016 18:31

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «օֆշորի գործով» նշանակված դատական նիստը: Գործով տուժող, ունեզուրկ գործարար Փայլակ Հայրապետյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացրել, մեղադրողը եւս բացակայում էր: Այս նիստին որպես վկա պետք է հարցաքննվեր «Ամերիաբանկ»-ի տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը, սակայն նա դատավորին գրություն էր ուղարկել այն մասին, որ պայմանավորված տարեվերջյան աշխատանքային ծանրաբեռնվածությամբ՝ նիստին չի կարող ներկայանալ: Հաջորդ նիստը նշանակվեց 2017թ. հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին:

Գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը՝ փաստաբան Յուրիկ Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նշյալ բանկի կողմից անհրաժեշտ է բանկային քաղվածք ներկայացնել դատարան՝ կատարված գանձումների, տոկոսների պահման վերաբերյալ: Յուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ առաջիկայում միջնորդություն է ներկայացնելու. «Որոշ փաստաթղթեր կան ներկայացնելու: Արդեն իսկ ներկայացրել ենք Աֆրիկայից ձեռք բերված փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Աշոտ Սուքիասյանի կողմից իրականում Սիերա-Լեոնեում կան արված ներդրումներ, մինչդեռ տուժող կողմը նշում է, որ Աֆրիկայում ներդրումներ չեն արվել, գումարները գնացել են օֆշոր եւ մսխվել: Սակայն փաստաթղթերը վկայում են, որ հանքարդյունաբերության հետ կապված համապատասխան ներդրումներ կան: Այդ փաստաթղթերը դեռեւս քննության չեն առնվել, համապատասխան փուլում դա տեղի կունենա»:

Հիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել  է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Սուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031