Լրահոս
Օրվա լրահոսը

Շալիկո Փիրուզյան. «Աշոտ Սուքիասյանի խարդախությունը հիմնավորվում է ե՛ւ բիզնես ծրագրով, ե՛ւ բանկային հիմնական պայմանագրով»

Մայիս 26,2016 17:10 Share
Աջակցեք aravot.am-ին

«Օֆշորի գործով» հերթական նիստից հետո լրագրողները խնդրեցին Փայլակ Հայրապետյանի պաշտպան Շալիկո Փիրուզյանին անդրադառնալ վկաների տված ցուցմունքներին: Վերջինս նշեց, որ պարզվեց՝ կոնկրետ 2012 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի պարտավորությունը «Ամերիա» բանկին կազմել է 2 միլիոն 562 հազար դոլար, «Պրոմեթեյ» բանկին՝ 171 միլիոն դրամ:

«Դա նշանակում է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը եթե ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, ապա մի մասը մարվել է նրա կողմից, մի մասը Փայլակ Հայրապետյանին  պատկանող շենքերի բռնագրավմամբ: Եվ արդյունքում մնացել է «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի պարտավորությունը՝ 2 միլիոն 562 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շենքեր են վաճառվել, եւ պետք է վերահաշվարկ կատարեն վերջնական վարկի մնացորդը պարզելու համար»,- ասաց Շալիկո Փիրուզյանը:

Նա հավելեց, որ Աշոտ Սուքիասյանի խարդախությունը հիմնավորվում է ե՛ւ բիզնես ծրագրով, ե՛ւ բանկային հիմնական պայմանագրով, ինչպես նաեւ լրացուցիչ համաձայնագրերով, որ ստացած վարկային գումարները ոչ նպատակային են ծախսվել: Շալիկո Փիրուզյանը ընգծեց, որ կողմը արդեն քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան, որի քննությունը շուտով կսկսվի:

Ամի  ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել