Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց և ողջ աշխարհի մանուկներին բերձորցի փոքրիկները ցանկացան խաղաղություն

Դեկտեմբեր 31,2016 16:11

Բերձորի պետական մանկապարտեզը Քաշաթաղի շրջանի առաջին նախակրթարանն է, հիմնադրվել է 15 տարի առաջ: Այժմ ունի 111 սան՝ 4 խմբերում: Ավագ խմբում (դաստիարակներ՝ Լուսիկ Գեղամյան և Ալլա Գուլակյան) կա 38 երեխա, ովքեր դեկտեմբերի 28-ին գեղեցիկ և ուրախ պահեր պարգևեցին իրենց տոնական հանդեսին ներկա ծնողներին, մանկապարտեզի ողջ անձնակազմին, հյուրերին:

dscn5296 dscn5295Հայտարարվեց, որ հանդեսը նվիրված է Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին, նախակրթարանի 15 ամյակին և տնօրեն Իննա Բաբայանի ծննդյան օրվան: Մինչ փոքրիկների ելույթը, ներկաների համար հանդես եկան (երգ, պար, հումոր, ասմունք) մանկապարտեզի առաջին և հետագա տարիների սաների ներկայացուցիչներ:

dscn5325 dscn5329 dscn5348 dscn5354 dscn5450Ավագ խմբի սաները սկզբում ներկայացրեցին փոքր հատվածներ Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Քաջ Նազար», «Բարեկենդան» և այլ հեքիաթներից՝ ներկա ժամանակների տեսանկյունից և համեմված հումորով: Այնուհետև դահլիճ կանչեցին Ձմեռ Պապին ու Ձյունանյուշին:

dscn5277 dscn5260Տոնի համար պատրաստել էին նաև պարային համարներ՝ խմբովի ու անհատական: Փոքրիկների մեջ կային նաև երգիչներ ու ասմունքողներ; Բոլոր համարները լի էին սիրով ու լավատեսությամբ: Իրենց և ողջ աշխարհի մանուկներին բերձորցի փոքրիկները ցանկացան խաղաղություն, երջանկություն, դիմեցին ավագներին, որ տեր մնան այդ բարի ու անկեղծ ցանկություններին:

Հանդիսատեսներին բաժանեցին բարեմաղթանքի գրություններ: «Քո կամեցողությամբ վարակիր դիմացինիդ», -այս գրությունն ինձ բաժին հասավ:

dscn5528 dscn5498 dscn5482 dscn5459Հանդեսից հետո ներկաներին ողջունեց և գալիք տոների առթիվ շնորհավորեց մանկապարտեզի տնօրեն Ի. Բաբայանը՝ հայտնելով շնորհակալություն ներկայության համար: Նշեց նաև, որ միջոցառումը կայացավ նախակրթարանի ողջ անձնակազմի աշխատանքի արդյունքում: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շնորհավորեց նախակրթարանի 15 ամյակի, գալիք տոների և տնօրենի ծննդյան օրվա առթիվ, կարևորեց մանկապարտեզի դերը՝ որպես նախակրթարան:

Այնուհետև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կողմից պատվոգրեր հանձնեց մանկապարտեզի աշխատակիցներ Գայանե Կարապետյանին և Սուսաննա Թադևոսյանին՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի առթիվ:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը: Ցերեկույթին ներկա էին նաև շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, շրջվարչակազմի և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Այս օրերին շրջանի բոլոր համայնքներում, դպրոցներում ու մանկապարտեզներում կայանում են տոնական հանդեսներ: Այժմ շրջանում գործում են ևս 2 պետական մանկապարտեզ՝ Կովսական քաղաքում և Մոշաթաղ գյուղում, և մեկ բարեգործական («Սոսե»)՝ Քարեգահ գյուղում:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031