Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքում ասեղ գցելու տեղ չկար. հրաժեշտ տվեցին Տավուշում նահատակված 26-ամյա սպային (Տեսանյութ, լուսանկարներ)

Դեկտեմբեր 31,2016 16:55

Քիչ առաջ Աշոցքի եկեղեցուց հուղարկավորեցին 2 օր առաջ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանին:

shavarsh-melikyan-1 shavarsh-melikyan-3 shavarsh-melikyan-2 shavarsh-melikyan-4 shavarsh-melikyan-5Աշոցքում ասեղ գցելու տեղ չկար, հերոսին հրաժեշտ տալու էին եկել կառավարության անդամներ, ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, գեներալներ, նրա զինվորական ու մանկության ընկերները, Աշոցքի ողջ տարածաշրջանը՝ հեռավոր գյուղերի բնակիչները, նույնիսկ սառցակալված փողոցներում ձեռնափայտով քայլող ծերունիները, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու երկու փոխմարզպետները՝ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը, մարզպետարանի բազմաթիվ աշխատակիցներ:

shavarsh-melikyan-6 shavarsh-melikyan-8 shavarsh-melikyan-9 shavarsh-melikyan-10Տղամարդիկ հերթով հանում էին գլխարկները, մտնում եկեղեցի, գլուխ խոնարհում հերոսի առաջ, իսկ կանայք արտասվում, սգում էին անձայն՝ ջանալով զսպել ողբը, գիտակցելով նրա սխրանքի արժեքը:

shavarsh-melikyan-11 shavarsh-melikyan-12 shavarsh-melikyan-13 shavarsh-melikyan-14 shavarsh-melikyan-15Հերոսին հուղարկավորեցին Աշոցքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Պետրոսյանի օրհնությամբ, որը փառք տվեց նրան, ասաց՝ Աստված օրհնի այն արգանդը, որ Շավարշի պես հայորդի է ծնել: Քահանան խնդրեց նրա մասին երբեք չխոսել անցյալ ժամանակով. հերոսները հավերժ են:

Մահվան թափորը չէր երևում, մարդիկ ոտքով շարժվում էին դեպի գերեզմանոց, ու այդ ամբողջ ընթացքում լսվում էր ծեր տատիկի բարձր զրույցը թոռան հետ. «Շավո, ինչի՞, ինչի՞, մնայիր ու հավերժ ծառայեիր քո հայրենիքին, ի՞նչ անի հայրենիքն առանց քեզ… »:

shavarsh-melikyan-16 shavarsh-melikyan-17 shavarsh-melikyan-18 26-ամյա սպային հողին հանձնեցին քրիստոնավայել, զինվորական կարգով՝ Հայաստանի հիմնի ներքո, կրակոցներով, կանանց չթույլատրեցին մտնել գերեզմանոց:

shavarsh-melikyan-24 shavarsh-melikyan-23 shavarsh-melikyan-22 shavarsh-melikyan-21 shavarsh-melikyan-20 shavarsh-melikyan-18 shavarsh-melikyan-17

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031