Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվար 03,2017 11:27

Հունվարի 3-ին, ժամը 06.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ից դեպի Բուրեղավան տանող ավտոճանապարհին «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Jeep Cherokee մակնիշի 01 GX 020 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Հունվարի 3-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հուշարձանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը;

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Jeep BAW Zhan Qi մակնիշի 34 ST 666 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր):

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031