Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանեքեն չելենջը»` սոցիալական ցանցերի հիթ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Հունվար 04,2017 21:43

Յուրաքանչյուր տարի համացանցում մի նոր տեսագրություն է հայտնվում, որը այնուհետև որպես նոր տենդենց, լայն տարածում է գտնում սոցիալական ցանցերում: Այս տարի այդ տեսագրությունը «մանեքեն չելենջն» էր: Գաղափարն այն էր , որ հարկավոր էր ընդամենը մի քանի վայրկյան քարացած մնալ նկարահանման պահին:

Քենդիս Փայնը իր տարեդարձի առթիվ ինքն իրեն նվեր մատուցեց՝ գնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմից Չյուբաքա հերոսի դիմակը: Նրա անդադար ծիծաղը Ֆեյսբուքյան 164 միլիոն դիտում գրանցեց: Տեխասցի Քենդիս Փայնը, ով իր տեսագրության օգնությամբ Ֆեյսբուքում դարձավ հայտնի որպես «Չյուբաքայի մայր», այնուհետև հայտնվեց հեռուստաէկրաններին: Իր դիմակի նմանությամբ արտադրված դիմակների վաճառքի արդյունքում Քենդիսը հազարավոր դոլարներ աշխատեց: Ֆլորիդայի համալսարանը նույնիսկ նրա երկու երեխաների ամբողջ ուսման վարձի համար հատկացրեց կրթաթոշակ:

Դիջեյ Խալեդը ոսկե և պլատինե ալբոմներ արտադրած երաժիշտ է, ում ծնողները պաղեստինցի են: Խալեդը իրեն նվիրյալ մահմեդական է համարում: Սակայն նա Bloomberg Businessweek ամսագրի շապիկին հայտնվեց մեկ այլ պատճառով: Ամեն ինչ սկսվեց ջրում դիջեյ Խալեդի անհետանալու մասին տեսահոլովակից և ավարտվեց նրա որդու ծննդաբերության մասին տեսագրությամբ:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031