Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է զոհերի հարցով. «Ա1+»

Հունվար 10,2017 14:48

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել էին դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին և հանդես եկել ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու կոչով:

Նրանք մասնավորապես նշել են, որ երկու երկրները պետք է դադարեցնեն միմյանց մեղադրել և վերադարձնեն զոհված զինծառայողների դիերը:

«Ա1+»-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից ասացին, որ կապի մեջ են երկու երկրների իշխանությունների հետ. «Մենք պատրաստ ենք որպես չեզոք միջնորդ ներգրավվել մարմնի հայրենադարձման գործընթացին, իշխանությունների հետ բանակցություններ են վարվում, որոնք իրականացվում են գաղտնիության սկզբունքով»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031