Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացված աշխատակարգով շարունակել մայթերի և բակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները

Հունվար 16,2017 16:05

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով, ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները:

Զեկուցվել է նաև,  որ ԱԻՆ-ի հետ համագործակցված շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

«Վերջին շաբաթվա ընթացքում նկատելի է, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացել են և դրանք պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում այլևս չմնան սառցապատ տարածքներ: Վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա հսկողության տակ պահեն համատիրությունների և համապատասխան ծառայությունների աշխատանքները, նաև արագ արձագանքեն մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Հանձնարարվել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031