Լրահոս
Օրվա լրահոսը

Lightning Strikes-ը Ցեղասպանության մասին երգ է ձայնագրել Black Sabbath-ի նախկին վոկալիստ Թոնի Մարտինի հետ (Տեսանյութ)

Հունվար 17,2017 14:54

 Ամերիկահայ թմբկահար Կարպիս Մաքսուդյանի հիմնած Lightning Strikes մեթալ խումբը հայտարարել է, որ հունվարի 20-ին լույս կտեսնի իրենց նոր ալբոմը, որում համագործակցել են Black Sabbath-ի նախկին վոկալիստ Թոնի Մարտինի հետ: Այս մասին ասվում է խմբի տարածած հաղորդագրության մեջ:

301 AD: Sins of Our Fathers («301թ. Մեր հայրերի մեղքերը») երգը հայ ժողովրդի պատմության, քրիստոնեության ընդունման և հարևան Թուրքիայի և Պարսկաստանի կողմից տարբեր ժամանակներում հայերի կրած տառապանքների մասին է:

«Ես արդեն գրել էի երաժշտությունը, երբ խնդրեցի Թոնիին աշխատել բառերի վրա, որովհետև ես ցանկանում էի ալբոմում տեսնել Մարտինի ժամանակների Sabbath-ի ոճով մի բան»,- պատմել է Մաքսուդյանը:

Երաժիշտը նշել է, որ ինքը նախապես որոշ տեղեկություններ է հաղորդել Թոնիին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման, ինչպես նաև 1915թ. Ցեղասպանության մասին և որոշ ժամանակ անց ստացել է «հրաշալի տեքստ»:

 

https://www.youtube.com/watch?v=MQhxEDgwC14

  Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031