Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մեքենայից իջանք, ինչ-որ բան ընկավ շխկոցով, ես նայեցի ու տեսա` ատրճանակ է». Արմեն Միքայելյանի ցուցմունքը

Հունվար 18,2017 13:07

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հարցաքննեց ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանին:

Նրա պատմելով, ինքը՝որպես «Սասնա ծռեր» խմբի հակաճգնաժամային խորհրդի անդամ, հուլիսին ի պաշտպանություն տղաների, հանրահավաքներ կազմակերպողներից մեկն էր:

Նրա խոսքով, հուլիսի 26-ին հերթական հանրահավաքից տուն վերադառնալիս մի քանի մեքենա փակել է իր ճանապարհը, մեքենայից իջել են, սկսել քաշքշել իրեն, ապա նստեցրել են մեքենան ու տարել Մալաթիայի ոստիկանության բաժին. «Երբ մեքենայից իջանք, ինչ-որ բան ընկավ շխկոցով, ես նայեցի ու տեսա` ատրճանակ է»:

Արմեն Միքայելյանի խոսքով, Մալաթիայի ոստիկանության բաժնում իրեն բերման ենթարկելու օրը լույս չի եղել, իրեն տարել են մի մութ սենյակ, սեղմել են պատին, նա զգացել է՝ ինչ-որ կոշտ բան են դրել իր մեջքի հատվածում:

«Դրանից հետո լույսերը վառվեցին, տեսա՝ լիքը մարդ կար այդ սենյակում, բայց ոստիկանական համազգեստով մեկ կամ երկու հոգի հազիվ լինեին: Մոտեցան ինձ, զենքը հանեցին մեջքիս հատվածից ու տեսա, որ այն նույն զենքն է, որը մեքենայից ընկավ»,- պատմեց Արմեն Միքայելյանը:

Ըստ նրա, դրանից հետո ոստիկաններն արձանագրեցին, որ զենք են հայտնաբերել իր մոտից. «Ինձ մոտ զենք չի եղել, ոստիկաններն են դրել մեջքիս հատվածում»:

Անդրադառնալով փորձաքննության արդյունքներին, որի համաձայն առգրավված զենքի վրա հենց իր մատնահետքերն են եղել՝ Արմեն Առաքելյանը ասաց՝ բացառում է նման բան: Նա դատարանում հայտնեց, որ ոստիկանության բաժնում այդ զենքը նույնիսկ հարկադրաբար իր ձեռքը չեն տվել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը կլինի հունվարի 30-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235 հոդվածով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031