Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Քրիստինե Պեպելյանը «երգեցրել» ոստիկանին. «Ժողովուրդ»

Հունվար 25,2017 11:53

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է:

Բնական է, որ հայտնի անձանց կյանքում շատ են պատահում ուշագրավ, հետաքրքիր դեպքեր։ Օրինակ՝ վերջերս ղեկին էի, ինձ կանգնեցրեց մի ոստիկան, հենց ինձ տեսավ, ասաց. «Վա՜յ, Քրիստինե ջան, Դո՞ւք եք։ Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսնում եմ»։

Ես գիտեի, որ խախտում էի արել, եւ նա ինձ տեղին էր կանգնեցրել։

Հարցրի. «Հիմա պետք է ակտ գրե՞ք»։ Ոստիկանը ժպտաց, ասաց. «Չէ, չէ, չէ»։ Ես էլ կատակով ասացի. «Տեսնո՞ւմ եք՝ երգիս կեսը երգեցիք»։

Շատ հումորով մարդ էր, անմիջապես հասկացավ՝ ինչ եմ ասում ու լիաթոք ծիծաղեցինք։

Ասաց. «Միայն այն բանի համար, որ միասին «երգեցինք», գնացեք…»։

Այսպիսի իրավիճակներ կան, որ չես կարող չգնահատել…

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031