Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը ձայներ ապահովելու իր մեթոդներն ունի

Հունվար 26,2017 20:40

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը եկել էր մասնակցելու  ՀՀԿ խորհրդի նիստին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գալիք խորհրդարանական ընտրություններում ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեթոդից տարբեր մեթոդով է ձայներ ապահովելու ՀՀԿ-ի համար:

Սուրիկ Խաչատրյանն ինչքան ուզում, այնքան խփում էր, ի՞նքն էլ է նույն մեթոդով գործելու, լրագրողների հարցին Վահե Հակոբյանն ասաց. «Ես այլ մեթոդներով եմ աշխատում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ մեթոդ: «Բարի խոսքով: Աշխատաոճի մասին ա խոսքը, ես խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք իմ խոսքերը»,-ասաց նա:

Այն հարցին, թե տեղեկություններ կան, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է հրաժարվելու ՀՀԿ անդամակցությունից, պարոն Հակոբյանը պատասխանեց, որ չի կարծում: Նա նաեւ ասաց, որ ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի փլուզվի. «Դա արդեն հստակ կարող եմ ասել, որ անհնարին է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031