Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը, Բախշյանը, Սաֆարյանը եւ «Էլեկտրիկ Երեւանը» «Ազատ դեմոկրատների» հետ են (Տեսանյութ)

Հունվար 28,2017 17:56

Հունվարի 28-ին «Դեբատ» ակումբում կայացած քննարկման ժամանակ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ  հայաստանյան քաղաքական դաշտում  հետաքրքիր թրենդներ են ձեւավորվում, ու այս անգամ էլ դրանք դաշինքներն են:

«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն առանց դաշինքի է մասնակցելու ընտրություններին, բայց համախմբելու է այն մարդկանց եւ ուժերին, որոնք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին եւ չեն խախտել իրենց հետագիծը:

Անժելա Խաչատրյանը տվեց մասնավորապես Անահիտ Բախշյանի, Հրանտ Բագրատյանի, Ստյոպա Սաֆարյանի անունները:

«Բացի նշված անուններից այլ մարդկանց հետ եւս այս պահին քննարկումներ են գնում, ուստի կոռեկտ չէ անուններ նշելը: Այլ անձինք եւս կան, ինչպես շատ ակտիվ երիտասարդներ, այդ թվում` «Էլեկտրիկ Երեւանից», որը շատ կարեւոր շարժում էր: Իրենցից էլ կլինեն մեր ցուցակում կամ կաջակցեն մեզ …»,-ասաց Անժելա Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ընտրություններին, նրա ձեւակերպմամբ, պայքարը լինելու է տարածքների բդեշխների մեջ, թաղային հեղինակությունների մակարդակում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031