Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան երկրի նկարագիրը Բելգրադի աշխատաժողովում

Հունվար 30,2017 17:35

2017 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՄԱԿ ԵՏՀ-ի, ՄԱԿ-Հաբիթաթի և Սերբիայի Հանրապետության շինարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության կողմից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա աշխատաժողով՝ «Ազգային կարողությունների հզորացում կայուն բնակարանային ապահովման, քաղաքաշինության և հողի կառավարման համար. գործողությունների Ազգային պլանի մշակում, իրականացում և մոնիտորինգ» թեմայով, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:

Աշխատաժողովի ժամանակ՝ Հայաստանի Երկրի նկարագրում արված առաջարկությունների հիման վրա Հայաստանի համար կմշակվի գործողությունների Ազգային պլան (մանրամասներn՝ առաջիկայում):

ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի Երկրի նկարագիրը` քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, աղետների ռիսկերի նվազեցման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ: Երկրի նկարագիրը հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողերի կառավարման կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած 77-րդ նստաշրջանի ընթացքում և դրա շնորհանդեսը նախատեսվում է 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ Երևանում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031