Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Չդադարող ձյան պայմաններում իրականացվող աշխատանքների արդյունքում առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չկան

Փետրվար 01,2017 12:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 31-ին, օրվա 2-րդ կեսից վերսկսված տեղումներին զուգահեռ, «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ:

Հատուկ տեխնիկան առաջնահերթ մաքրում է գլխավոր ու երկրորդական փողոցները, որից հետո աշխատանքները լայն թափով կշարունակվեն մյուս հատվածներում:

Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով:

Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:

Չդադարող ձյան պայմաններում իրականացվող աշխատանքների արդյունքում առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել