Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի պատասխանը՝ «Human Rights Watch»-ի՝ Անդրիաս Ղուկասյանին ազատելու կոչին (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 14:36

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանը, ասաց, որ նրա ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ:

Թաթոյանի խոսքերով՝ «Այս պահին աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան»:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, բլոգերի դեպքը մտահոգիչ է, քանի որ Արցախ այցելած այլ լրագրողներն էլ կարող են արժանանալ նույն ճակատագրին:

Թաթոյանն ասաց, որ խնդիրը Արցախում նախեւառաջ լրագրողների ու միջազգային փորձագետների աշխատանքն է, որովհետեւ լրագրողների աշխատանքն ունի կանխարգելիչ նշանակություն` Ադրբեջանի կողմից թույլ տրվող վայրագությունների առնչությամբ. «Սրանից հետո պետք է շատ ավելի ակտիվացնենք լրագրողների այցերն Արցախ»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանին ազատել կալանքից: Այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան, Թաթոյանը պատասխանեց, որ «Human Rights Watch»-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել, իսկ ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ արգելում է նման դեպքերում գնահատական տալ. «Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ կալանքը ցանկացած անձի նկատմամբ կարող է կրկին կիրառվել, երբ մյուս խափանման միջոցները չեն բավարարում պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Սա միջազգային ընդհանուր կանոն է: Կոնկրետ դեպքի հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, օրենքն արգելում է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728