Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային. Արփինե Հովհաննիսյան

Փետրվար 02,2017 20:00

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Եվրոպական միության գործընկերների հետ այսօր այցելել է ԵՄ ֆինանսական օժանդակությամբ կառուցված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենք, որտեղ տեղի է ունեցել ցուցատախտակի բացում:

Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլ պաշտոնատար անձինք:

Արփինե Հովհաննիսյանը ՀՀ կառավարության և իր անունից խորին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին սերտ համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ իրականացված ծրագրերը ծավալուն են ու համակարգային:

Նախարարն արձանագրել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային: «Ուստիև, ականատեսն ենք դառնում թեկուզ դանդաղ, բայց կայուն որակական փոփոխությունների՝ թե արդարադատության համակարգում և թե մեր քաղաքացիների կյանքում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Եվրոպական միության հետ կայուն համագործակցությունը ապագայում առավել սերտանալու և զարգանալու միտում ունի:

Քրիստիան Դանիելսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր հասարակության հիմնասյունն է, իսկ անկախ ու անկողմնակալ դատական իշխանությունը խնդիրների լուծման հիմնական ուղղությունը:

Ցուցատախտակի պաշտոնական բացումից հետո ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եվրոպական կառույցի գործընկերների հետ  շրջայց է կատարել դատարանի շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և պայմաններին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականին:

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում կառուցվել և հիմնանորոգվել է 12 դատարանի շենք, ներդրվել է «Դատալեքս» իրավական տեղեկատվական և որոնողական համակարգը, իսկ 27 դատարաններում տեղադրվել են տեղեկատվական կրպակներ,  որոնք թույլ են տալիս մեր քաղաքացիներին առցանց հետևելու իրենց դատական գործի ընթացքին, կարգավիճակին, ստանալու այլ տեղեկատվություն՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության մատչելիությանը և արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728