Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հիանալի շոու եւ հիպնոս է անում. Կարեն Թումանյան

Փետրվար 02,2017 19:52

Այսօր «Հայելի» ակումբում «Հայկական վերածննդի» հանրային կապերի հանձնաժողովի համակարգող Կարեն Թումանյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանին էինք քարկոծում, ասում էինք՝ թոշակները չբարձրացրեց, աշխատավարձերը չբարձրացրեց: Ինչ է անում այսօրվա նոր կառավարությունը: Էլի աշխատավարձերը չբարձրացրեց, թոշակները չբարձրացրեց՝ շոուն ապահովեց»:

Ըստ Կարեն Թումանյանի, կառավարությունը հիանալի շոու է անում եւ հիպնոսի տարրեր է հավելում՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ: Նրա դիտարկմամբ՝ այս փոքր պետության մեջ պայքարել կոռուպցիայի դեմ, դա մեկ բաժակ ջուր խմելու նման մի բան է, եթե կա քաղաքական կամք: Նա անեկդոտ հիշեց, որ երբ դեմդ վագր է դուրս գալիս, էլ չես նայում՝ ծառ կա, թե չկա՝ բարձրանում ես: Հիմա էլ, ըստ նրա, մեր դիմաց վագր է դուրս եկել, կործանման եզրին ենք, ու պետք է խիստ մոտեցումներ լինեն՝ փրկվելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728