Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգի առջեւ դրված խնդիրները բարդ են ու կարեւոր, եւ ոստիկանությունն ունի դրանք արդյունավետորեն լուծելու համապատասխան ներուժ. Բակո Սահակյան

Փետրվար 08,2017 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների  2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված խնդիրները բարդ են ու կարեւոր, եւ ոստիկանությունն ունի դրանք արդյունավետորեն լուծելու համապատասխան ներուժ:

Երկրի ղեկավարը 2016 թվականի կառույցի գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատել է բավարար եւ տվել համապատասխան հանձնարարականներ 2017 թվականի աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: