Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն ԿԳԲ-ն ասել է՝ Հայրիկյանը չլինի». armtimes.com

Փետրվար 15,2017 18:33
hayrikyan

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այդ դաշինքում աշխատել չգիտեն:

«Հասկանալի է, որ մենք չէինք պատրաստվում քննարկել առաջին երեք տեղերը: Մենք նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նրբություններ հաշվի առնել՝ ժամանակի սղությամբ պայմանավորված: Ասում ենք՝ տղերք, ինչ որոշել եք, համաձայն ենք: Հզորացնում ենք ձեզ, հզորանում ենք մենք, մեր ընտրողներին էլ չենք կոտրում: Իրենք ասում են ժամանակ չկա: Սա իրենց ամենալուրջ սխալն է՝ դեռ գործը չսկսած: Աստված իրենց հետ, ես էնքան եմ տեսել էսպիսի մարդիկ»,- ի պատասխան «ԵԼՔ»-ի հայտարարության՝  ասել է Պարույր Հայրիկյանը:

Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ այստեղ ԿԳԲ-ի մատն է խառը: «Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»,- հավելեց նա: ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ իրենք մինչ այժմ էլ դեմ էին «ընտրություններին» մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728