Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Սարգսյանն այսօր մենամարտ է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում

Փետրվար 15,2017 20:12 Share

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Էջմիածնի Աղավնատուն գյուղի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Քրիստինե Սարգսյանն այսօր Մոսկվայում չորս ռաունդանոց մենամարտ է անցկացնելու Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի խոսքերով, Քրիստինեն, թեեւ առաջին անգամ է ուժերը փորձելու պրոֆեսիոնալ ռինգում, սակայն ինքը դիտել է մրցակցի մի քանի մենամարտերի տեսագրություն եւ վստահ է, որ իր սանը ի վիճակի է հաղթել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել