Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը անակնկալ ցուցակ բերեց. Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ տեղում է

Փետրվար 16,2017 18:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց ցուցակները բերեցին «Օհանյան—Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները:

Արմեն Մարտիրոսյանը հրապարակեց ցուցակի առաջին 11 տեղերը, որտեղ անակնկալ կերպով Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել էր տասնյակից դուրս՝ 11-րդ տեղում: Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդը՝ Վարդան Օսկանյանը, չորրորդը՝ Էլինար Վարդանյանը, 5-րդը՝ Վահագն Հովհաննիսյանը, 6-րդը՝ Անդրանիկ Թեւանյանը, 7-րդը՝ Ստեփան Մարգարյանը, 8-րդը՝ Սուսաննա Մուրադյանը, 9-րդը՝ Գեղամ Նազարյանը, 10-րդ տեղում՝ Գառնիկ Սահակյանը:

Լրագրողների զարմանքին, որ մի գիշերում այս ի՞նչ տեղի ունեցավ եւ  դուք երկրորդ տեղում հայտնվեցիք՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ մեկ գիշերվա մեջ չի եղել: Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է՝ 11-րդ տեղն էլ է անցողիկ, դրա համար համաձայնել է լինել այդ հորիզոնականում: Ցուցակը 147 հոգուց է բաղկացած:

Այս դաշինքի կարգախոսն է՝ «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ»:

Մենք պարոն Մարտիրոսյանին հարցրեցինք՝ քաղցր որեւէ բան չե՞ք բերել ձեր հետ, որովհետեւ մյուսները կոնյակ, բոմբոներկա են բերում, որ քաղցրով լինի ցուցակները՝ նա պատասխանեց. «Չէ, քաղցրը ես եմ»:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է ցանկացել լինել 11-րդ հորիզոնականում: Մեր դիտարկմանը, որ այն ժամանակ էլ ձեզ, Անահիտ Բախշյանին ցուցակի հետին պլան մղեց՝ ասելով, որ դրանք անցողիկ տեղերն են, հիմա արդարացված կլինի՞ իր քայլը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պետք է որ արդարացված լինի: Կարծում եմ, անցողիկ կլինի, բայց մեր բոլոր գործընկերները համոզված են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728