Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն

Փետրվար 23,2017 12:07

Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։ Կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի խոսքով, նշված կառույցների միաձուլման անհրաժեշտությունը պայմանավորված էր  նախարարության գործառույթների լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ։

-Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունների գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և կարող են իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից: Մյուս կողմից հաշվի առնելով, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է, ինչի արդյունքում նվազել է նախարարության ընդերքի վարչության ծանրաբեռնվածությունը, ուստի աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար էր այդ ստորաբաժանումների միաձուլումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728