Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԲՀԿ-ական. «Իմ արյան մեջ են Դաշնակցության գաղափարները». «Հրապարակ»

Մարտ 03,2017 10:51 Share

Անահիտ Հարությունյանը՝ «Հայբուսակ» համալսարանի նախկին ռեկտորը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու Երեւանի թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները։ Նա Կրթության միջազգային ակադեմիայի նախագահն է եւ «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականը։

«Թե ինչու եմ ընտրել Դաշնակցությանը, կարող եմ ասել, որ այն ինձ շատ հոգեհարազատ է։ Պապերս են եղել այդ կուսակցության անդամ, ամուսինս է այդ կուսակցության անդամ՝ 1991 թվականից։ Իմ արյան մեջ են Դաշնակցության գաղափարները, ես դրանցով եմ մեծացել, եւ ինձ միշտ դուր են եկել ՀՅԴ-ի գաղափարները»,- ասաց նա։

Դաշնակցության համակիր Անահիտ Հարությունյանին հիշեցրինք, որ ինքը ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր։ «Այո՛, եղել եմ մեկ տարի ԲՀԿ անդամ, երեւի 2011-12 թվականներին էր։ Ես չէի ցանկանում անդամակցել որեւէ կուսակցության, բայց այդ պահին այդպես ստացվեց։ Կային ուսանողների եւ երիտասարդների հետ կապված ծրագրեր, եւ ԲՀԿ-ն այն ժամանակ մեծ ներդրում ունեցավ այդ հարցում։ Ես տեսա իրենց ակտիվ մասնակցությունն ուսանողության կյանքում եւ որոշեցի դառնալ ԲՀԿ անդամ, իսկ հետո դուրս եկա»,- արձագանքեց զրուցակիցը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031