Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Ազգային ժողով բոլոր մղվողներն անձնաշահ, եսակենտրոն մարդիկ են» (Տեսանյութ)

Մարտ 04,2017 13:49 Share

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի  ղեկավար Սամվել Բեգլարյանն ասաց, որ ապրիլի 2-ին կայանալիք  խորհրդարանական ընտրությունները տեխնիկական առումով ընտրողների համար նորություն են,  ինչը բարդությունների է հանգեցնելու:  Նա Հայաստանի համար շատ  համարեց 1500 պատգամավորության թեկնածուի առկայությունը:

Նոյեմբերյանցի գրողի խոսքերով՝ թեկնածուները խորհրդարան մտնելու համար խոսում են  ժողովրդին բարօրություն  անելու մղումից, մինչդեռ ժողովրդին  բարօրություն անելու համար  տարբեր աշխատանքներ կարելի է  կատարել եւ հավելեց. «Կարծում եմ, որ Ազգային ժողով բոլոր մղվողներն անձնաշահ, եսակենտրոն մարդիկ են»:

Ս. Բեգլարյանը հայտնեց , որ  խորհրդարանը բնակչության բարեկեցության համար հիմնարար օրենքներ չի ընդունում, հավելելով. «Ինչ օրենք էլ, որ ընդունվում է, վերջնական արդյունքում  հանգեցնում է  օլիգարխների, մեծահարուստների շահին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել