Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ծառայողները հերթական զինանոցն են հայտնաբերել

Մարտ 07,2017 15:04

Մարտի 6-ին ոստիկանության ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք,պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Աշոտ Գաբրիելյանին պատկանող՝ Երևանի Նոր Արեշի 50 փողոցի մի հասցեի հետնամասում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ առանցգործարանային համարի, ինքնաձիգի երեք պահունակ, «343-C 1866» տիպի թմբուկավոր ատրճանակ, ձեռքի 1նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ, օպտիկական սարք, մետաղյա գլանանոթ,հակագազ, մետաղյա ձող, նռնակի դետալ, դետոնատոր, 14 սմ և 12 սմ շեղբի երկարության դանակ ու 1 սվինդանակ:

Ժամը 18.40-ին Ա. Գաբրիելյանը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031