Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս 25 տարվա ընթացքում շատ քիչ ժամանակահատված է եղել, որ իշխանությունը եղել է ժողովրդի ձեռքին». Սեյրան Օհանյան (Ֆոտոշարք)

Մարտ 10,2017 14:05

«Մենք ձեզ թույլ չենք տալու հող հանձնել, թույլ չենք տալու երկիրը դարձնել առանց քաղաքացի, առանց բնակչության»,- այսօր Հրազդանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Սեյրան Օհանյանին, Օսկանյանին եւ Արմեն Մարտիրոսյանին Հրազդանում դիմավորեցին աղ ու հացով:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք արմատական բարեփոխումներ են ուզում անել եւ իշխանությունը տալ ժողովրդին. «Այս 25 տարվա ընթացքում շատ քիչ ժամանակահատված է եղել, որ իշխանությունը եղել է ժողովրդի ձեռքին: Այս 25 տարվա ընթացքում մենք լճացման պահեր ենք ապրել եւ քաղաքակիրթ աշխարհի հետ համահունչ գնալու ցանկություն ունենք այլեւս: Մենք ձեր հետ ենք, որովհետեւ ուզում ենք դաժանությունների դառնությունների, դժվարությունների այդ բաժակը ժողովրդի հետ միասին ըմպենք եւ նույն դառնությամբ եւ նույնն դաժանությամբ ապրենք: Մենք ձեր հետ ենք, որովհետեւ չենք ցանկացել ապրել այլ կյանքով, գտնում ենք, որ մենք հասնելու ենք հաղթանակի եւ ժողովրդի հետ միասին ենք բերկրանքն ապրելու»:

Սեյրան Օհանյանը համեմատեց Վրաստանի հետ, որտեղ Սահակաշվիլին կոշտ մեթոդների դիմեց եւ տնտեսությունն այդ երկրում զարգացավ: Նա խոստացավ ՀՀ-ում էլ կոշտ բարեփոխումներ իրականացնել. «Մենք ունենք թիմ, որոնք բարոյական են, ազնվություն ունեն: Մեզ պետք են մարդիկ՝ համարձակ, տոկուն, որոնց համար գործից ավելի ոչինչ կարեւոր չէ: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ փոփոխությունները ՀՀ-ում, ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու, կարգուկանոն հաստատելու եւ արդարություն ամրապնդելու ՀՀ-ում: Մենք այսօր պատրաստ ենք իրական քայլերով ջախջախելու հուսահատության մթնոլորտը, որը գոյություն ունի ՀՀ-ում»:

Նա ասաց, որ 37 տարի ծառայել է բանակում, դրանցից 25-ը՝ Հայկական բանակում եւ այն, որ ժողովուրդն ասում է՝ Հայկական բանակը մեր ամենակայացած կառույցն է, խոսում է այն մասին, որ ինքը վատ չի ծառայել. «Ես իմ, մեր թիմակիցների հետ միասին պատրաստ եմ ծառայելու մեր ժողովրդին եւ պատրաստ եմ գնալու մինչեւ վերջ, որովհետեւ իրականության մեջ մեզ անհրաժեշտ են բարեփոխումներ եւ ամուր բռունցք»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իր ամբողջ կյանքում ղեկավարվել է մեկ սկզբունքով՝ «կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին»: Նա ասաց, որ ամենակարեւոր սեփականությունը մարդու արժանապատվությունն է ու այն վերադարձնելու է ժողովրդին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031