Լրահոս
Օրվա լրահոսը

Մոկվայում տեղի է ունեցել Թուրքիա-Ռուսաստան համագործակցության խորհրդի 6-րդ ժողովը

Մարտ 11,2017 17:38

Մարտի 10-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ռուսաստան համագործակցության խորհրդի 6-րդ նիստը, որին մասնակցելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամանել էր Մոսկվա: Նիստում քննարկվել է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավմանը միտված ռազմավարությունը: Նիստի ընթացքում բանակցություններ են վարել երկու երկրների պաշտպանության և անվտանգության, մշակութային, տնտեսական ոլորտների պատասխանատուները:

Նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրենք Թուրքիային համարում են կարևորագույն գործընկեր և պատրաստ են շարունակել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:

Նիստի ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, որոնք վերաբերել են Սիրիային, Սևծովյան տնտեսական համագործակցությանը:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հարաբերություններին, որի շրջանակում քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտությունն ու Ռուսաստանի դերը այս խնդիրների լուծման գործում:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031