Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանված աղջի՞կ եք ուզում նկարեք». միջադեպ և հարձակում «Ելքի» ընտրարշավի ընթացքում (Տեսանյութ)

Մարտ 15,2017 17:28

Նոր Նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի`«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մոտ դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև մոտ մեկ ժամ առաջ միջադեպ տեղի ունեցավ:

Նիկոլ Փաշինյանին թույլ չէին տալիս մուտք գործել մարզադպրոց` պատճառաբանելով, թե դպրոցում արգելված է քարոզչությամբ զբաղվելը: Մինչդեռ տեսախցիկները ֆիքսեցին, որ սպորտդպրոցի նախասրահում տեղադրված էր «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը:

Երբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է , մի կերպ «Ելքի» անդամները մուտք գործեցին մարզադպրոց, բայց մինչ նրանց մուտք գործելը, մի միջին տարիքի կին Մամոյանի պաստառը ձեռքին վազեց ու թաքցրեց այն:

Մարզադպրոցի աշխատակիցները հարձակվեցին «Ելքի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի, լրագրողների վրա: Մարզադպրոցի ներսում, պարզվում է, գործում է «Lady Zone», երբ փորձում էին լրագրողները նկարել, թե որտեղ են պահել պաստառը, մեկ էլ կրկին ագրեսիվ կերպով մարզադպրոցի աշխատակիցները հարձակվեցին նրանց վրա. «Էդտեղ աղջկերք են պարապում, հանված աղջի՞կ ես ուզում նկարես»:

Սկսեց հայհոյանքների տարափ, այնուհետև դիմելով Նիկոլ Փաշինյանին` միջին տարիքի կինը, որը թաքցրել էր Արթուր Մամոյանի պաստառը, գոչեց. «Սենց բոմժությամբ էլ ուզում եք, որ ձեզ ընտրե՞ն»:

Նիկոլ Փաշինյանը «Ելքի» անդամներին հորդորեց արագ լքել սպորտդպրոցի տարածքը: Մարզադպրոցի աշխատակիցները գոռում էին նրանց հետևից, թե գիտեք, դպրոցում ամեն ինչ տեսաձայնագրվում է, մինչդեռ «Ելքի» անդամները նրանց զգուշացրին, թե շուտով գլուխները կախ գալու են դատարան:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանն ավելի ուշ հանդիպեց և ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031