Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ նման վշտի դեպքում լինում են քաղաքական մանր շահարկումներ». Վահրամ Բաղդասարյան

Մարտ 17,2017 14:32

«Ցավում եմ այդ դեպքի համար, ցավակցություններս հայտնում եւ ցավում եմ, որ նման վշտի դեպքում լինում են քաղաքական մանր շահարկումներ, եկեք սպասենք իրավապահ մարմինների քննությանը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, եթե չլիներ նախընտրական շրջան, ապա իշխանության հասցեին այդքան մեղադրանքներ  չէին հնչի։ Պարոն Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ իրավապահները արդար քննություն կիրականացնեն եւ մեղավորները կպատժվեն. «Եթե դեպքի հետ կապված կան մեղավորներ, ապա նրանք հաստատ պատասխանատվության կենթարկվեն: Դա եղել է բժշկական պրոցես։ Բժիշկները տվել են Հիպոկրատի երդում։ Կլինի քննություն, և ինձ թվում է՝ այդ քննությունից հանրությունը գոհ կլինի»։

Պատասխանելով հարցին, թե ողբերգական դեպքը անդրադարձ կունենա՞ ՀՀԿ-ի վարկանիշի վրա, Բաղդասարյանն ասաց. «Ընդդիմադիրները, որոնք այսպես թե այնպես մեզ ձայն չէին տա, չեն տա, դա հո չի փոխվելու, նույնն է մնալու: Ինձ թվում է, որ այդպես մեծ արձագանք չի կարող լինել»:

Լրագրողներից մեկի հարցին, թե տպավորություն չունի՞, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը խորացավ վերջինիս կալանքի պատճառով, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք ինձ տալիս եք մասնագիտական հարցեր, որոնց ես չեմ տիրապետում։ Եթե մտածում եք, որ ցանկացած իրավիճակում չպետք է քննություն լինի, պատիժներ լինեն, ամեն ինչը փաթաթել իշխանության վզին, ես դրան համաձայն չեմ: Սպասեք, համբերեք, քննություն կլինի, մի բորբոքեք մարդկանց վիշտը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031