Լրահոս
Օրվա լրահոսը

Կդառնա՞ Գագիկ Ծառուկյանը վարչապետ (Տեսանյութ)

Մարտ 22,2017 18:30

Այսօր Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում նախընտրական հանդիպումից հետո, լրագրողները մի քան հարց ուղղեցին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հաղթանակի դեպքում դուք կլինե՞ք վարչապետ` հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք` կանի, չէ, ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով, երկու ամիս-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չի»:

Լրագրողը հետաքրքրվեց նաեւ հետընտրական շրջանում կոալիցիաների հնարավորության մասին: «Ծառուկյանը եթե կարողանա իր ժողովրդին տված խոստումը կատարի, որը, ասենք թե ՀՀԿ-ն չի լինի, կան այլ ուժեր, նրանց միջոցով: Առաջին հերթին մեր 15 կետերը կատարելու համար. իմ խնդիրն է`ժողովրդին պարտք ունեմ կատարելու: Եթե իմ գործընկերները`կոալիցիա կազմողները, կհամաձայնվեն դրանք կատարվեն, կմտնեմ, չէ`չէ»:

Մեկ այլ հարցի`ո՞վ է մեղավոր երկրում ստեղծված այս իրավիճակի համար, Գագիկ Ծառուկյանը նախ րագրողներին մեղադրեց, ապա ասաց. «Մեղավորը ընտրող ժողովուրդն ա: Տված ա իրանց իրավունքը, թող գնան ձայն տան ու պահանջեն»:

Լրագրողները նկատեցին նաեւ, որ երեկ Սյունիքի մարզում ինքը քննադատություններ հնչեցրեց տեղական իշխանությունների հասցեին: Գագիկ Ծառուկյանը մանրամասնեց. «Մեքենա են բերել, կռան են բերել ֆանտանները աշխատացնելու համար, մանկապատեզներում, դպրոցներում ժողովներ են կազմակերպել`ժողովուրդն այդ օրը պիտի գնար: Կապանում էլ, Գորիսում էլ, ընդեղ`1-ին, ընդեղ` 2-ին, եթե ծնողը չեկավ երեխային մանկապարտեզից, դպրոցից կհանեն: Այդպիսի փոքր բաներ անելով, ինքնըստինքյան ավելի հիասթափություն է մտցնում ժողովրդի մեջ: Էսօր պիտի իրենք կամեցող լինեն, բարի լինեն, ժողովրդի կողքին լինեն, մարդավարի վերաբեվեն`քաղցր, որ մարդը զգա, որ իրանց մասին մտածում են`իրենց կողքին կանգնեն, ոչ թե Ծառուկյանի կողքին կանգնեն: Ծառուկյանը Սյունիքի մարզ գնում ա հինգ տարին մեկ անգամ, ամեն օր իրենք շփվում են իրենց արած գործով, որպեսզի նրանք կարողանան ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը գրավեն»:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031