Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը հիշեց Կարեն Կարապետյանի խոսքերը. (Տեսանյութ)

Մարտ 31,2017 19:40

«Դեռ շատ քիչ ժամանակ է անցել, ինչ ՀՀ-ն նոր վարչապետ ունի, բայց նա վերջերս ասաց, որ վարչական ռեսուրսը չպետք է օգտագործվի ընտրական գործընթացում: Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ նման բաներ կատարվում են, դրանք շատ են»,-«Մեդիա կենտրոնում» այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի գործունեությանը, ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը ապրիլի երկուսի ԱԺ ընտրություններին մասնակցելու է որպես դիտորդ:

Թանկյանը նկատեց, որ վարչապետը, միաժամանակ, փորձում է որեւէ փոփոխություններ անել, ոգեշնչել քաղաքացիներին:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ նախագահի հետ հանդիպելո՞ւ է, Թանկյանն ասաց, որ դեռ չգիտի: Նաեւ հայտնեց, որ ՀՀ-ում համերգով հանդես գալ առայժմ չի պատրաստվում, քանի որ ժամանել է որպես դիտորդ աշխատելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031