Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք տրամադրությունս փչացնում». Սեյրան Օհանյանը բարկացավ, կինը՝ Ռուզաննան խոստացավ ասուլիս հրավիրել (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 12:39

Քիչ առաջ 9/41 տեղամասում քվեարկության մասնակցեց Սեյրան Օհանյանը եւ իր կինը՝ տիկին Ռուզաննան:

Քանի որ ընտրատեղամասում բավականին մեծ հերթ էր գոյացել, ընտրողներից մեկը իր տեղը զիջեց Օհանյանին, ասաց դուք առաջ անցեք, ինչը առաջացրեց դիտորդներից մեկի վրդովմունքը: Նա սկսեց բողոքել, թե՝ թող հերթ կանգնեին, ոնց որ բոլոր մյուս ընտրողները:

Տիկին Ռուզաննան մեզ հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն արդարության: Թե ինչ արդյունքներ է ակնկալում՝ նա ասաց, որ չէր ուզենա կանխատեսումներ անել, բայց հույս ունի, որ կհաղթի ժողովուրդը. «Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, կյանքը առաջ կգնա: Ըստ երեւույթին կլինեն քաղաքական զարգացումներ մինչեւ 2018-ը, դրանից հետո, իսկ մեր ժողովուրդը կգնա զարգացման ճանապարհով»:

ՕՐՕ դաշինքի տարածած ահազանգերի հետ կապված նա ասաց, որ քաղաքական գնահատականներ չի կարող տալ, որովհետեւ բժիշկ է ու իր գնահատականները բարոյական դաշտում են: Հարցին՝ հետընտրական պայքարի պատրա՞ստ եք՝ նա պատասխանեց, որ որտեղ կլինի ամուսինը, այնտեղ կլինի ինքը:

Սեյրան Օհանյանն ասաց, որ մտահոգիչ ահազանգեր կան, բայց իրենք կզբաղվեն. «Ես ցանկանում եմ՝ լավ լինի, հանդարտ լինի եւ խաղաղություն լինի մեր երկրի մեջ»:

Մեր հարցին՝ հետընտրական պայքար կլինի՞, ինչպես բոլոր մյուս ընտրություններում՝ հանրահավաքներ, փողոցային պայքար՝ Սեյրան Օհանյանը բարկացավ. «Ինչի՞ եք տրամադրությունս փչացնում: Բերեք հանդարտ եւ խաղաղությամբ անցկացնենք այս օրը»:

Մեր դիտարկմանը, որ երեկվանից ՕՐՕ դաշինքը բազմաթիվ ահազանգեր է տարածում, որ թելեր են բաժանում, կարմիր գրիչներ՝ Սեյրան Օհանյանը արձագանքեց. «Խախտումների ահազանգեր տարածում են՝ կզբաղվենք: Կան կապույտ, տարբեր գրիչներ, դուք էլ գնացեք վերահսկեք»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում տիկին Ռուզաննան ասաց, որ չի պատրաստվում ինքը քաղաքականությամբ զբաղվել. «Սեյրան Օհանյանն ինքն է քաղաքական հայտ ներկայացրել: Ես վստահում եմ, հավատում եմ իր պայքարին: Իր դուրս գալը եւ քաղաքական հայտ ներկայացնելը ես ողջունել եմ եւ ժամանակի ընթացքում մարդը գնահատականներ է տալիս՝ ճիշտ էր, սխալ էր: Միանշանակ՝ ճիշտ էր եւ հետագա զարգացումներին ես կլինեմ իր կողքին բոլոր հանգամանքներում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ նկատի ունեիք, երբ ասում էիք, որ ընտանիքների դեմ արշավ են անում՝ նա պատասխանեց, որ մամուլի ասուլիս կհրավիրի ու կասի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930