Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը քվեարկության ընթացքի մասին

Ապրիլ 02,2017 18:03

Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները.

– Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։
– Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։
– Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։
– Համատարած են նաեւ քվեարկության գաղտնիության խախտումները, մասնավորապես՝ քվեախցիկների ետեում կանգնած մարդիկ հսկում են քվեարկողներին։
– Քվեարկության ընթացքում, ընտրողին օգնելու պատրվակով ուղղորդվում է նրանց քվեարկությունը։
– Շատ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվում են գրանցել դիտորդների եւ վստահված անձանց կազմած արձանագրությունները։
– Բազմաթիվ տեղամասերում ոստիկանությունը չի կատարում ընտրողների կուտակումներ թույլ չտալու եւ օրենքով սահմանված իր այլ պարտականությունները։

Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել քվեարկության ընթացքին եւ հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։

Այս ապօրինությունների դեմն առնելու համար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում բոլոր ընտրողներին, կատարել իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցել քվեարկությանը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930