Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը լռում է

Ապրիլ 02,2017 21:40

Ընտրությունների ավարտից հետո  հրապարակվեցին Երկիր մեդիա հեռուստաընկերության պատվերով անցկացված էքզիթ-փոլի արդյունքները: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում կլինեն չորս ուժեր`Հայաստանի հանրապետական կուսակցություն 46%, «Ծառուկյան» դաշինք 25%, ԵԼՔ դաշինք 10% եւ ՀՅԴ 5%:

«Հայկական Վերածնունդն» այդ հարցումներով ստացել է 4%, «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքը` 3%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը 3%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2%, Ազատ դեմոկրատները` 2%:

Aravot.am-ը փորձեց այս առիթով մեկնաբանություններ ստանալ «Ծառուկյան» դաշինքից: Հիշեցնենք, դաշինքի ղեկավարը եւ անդամները քարոզարշավի ընթացքում հայտարարում էին, որ իրենք գնում են այս ընտրություններում բացարձակ հաղթանակի: Նաեւ բազմիցս հայտարարություններ հնչեցին այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու:

Դաշինքի պատասխանատուները փոխանցեցին, որ իրենք առայժմ որեւէ մեկնաբանություն չեն անի: Կսպասեն ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930