Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամենաակտիվը քվեարկել են Իջեւան քաղաքում

Ապրիլ 02,2017 21:45

2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից այսօր ընտրությանը մասնակցել է 1 574 947 անձ կամ 60,86 տոկոսը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերաբերյալ նախնական տվյալները:

Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 60 տոկոսն է մասնակցել, թիվ երկու ընտրատարածքում՝ մոտ 59 %, թիվ երրորդ ընտրատարածքում՝ մոտ 58 %, թիվ չորրորդում՝ մոտ 55 %, թիվ հինգում՝ մոտ 68 տոկոս, վերցերորդում՝ մոտ 55%, թիվ յոթ ընտրատարածքում՝ մոտ 66 %, թիվ ութ ընտրատարածքում՝ մոտ 67 %, իններորդ ընտրատարածքում՝ մոտ 57, %, տասում՝ 59 տոկոս, թիվ 11-ում ՝ մոտ 57 %:

Armenian Parliamentary Elections 2017

Երեւանում՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 58 % մասնակցել, Արարատում՝ մոտ 65 %, Արտաշատում՝ 63, 5 տոկոս, Մասիսում՝  67,%, Արմավիր քաղաքում՝ 55 %, Էջմիածնում՝ 50 %, Գավառում՝ 55 %, Մարտունիում՝ 65%, Սեւանում՝ 65 %, Վարդենիսում՝ 66 %, Ալավերդիում՝ 52 %, Սպիտակում՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 62 %, Ստեփանավանում՝ 57 %, Վանաձորում՝ 54%, Աբովյանում՝ 47 %, Եղվարդում՝ 67%, Հրազդանում՝ 58 %, Չարենցավանում՝ 57%, Արթիկում՝ 64%, Գյումրիում՝ 51 %, Գորիսում՝ 63%, Կապանում՝ 63 %, Սիսիանում՝ 62%, Եղեգնաձորում՝ 62%, Դիլիջանում` 62%, Իջեւանում՝ 68 %, Նոյեմբերյանում՝ 65%:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930