Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի երեք ուսուցիչներ կվերապատրաստվեն Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում

Ապրիլ 04,2017 10:40

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանին, ուսուցիչներ Լուսինե Սաիյանին և Ռուզաննա Ավետիսյանին, ովքեր «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում՝ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի հրավերով մեկնելու են Բեյրութ՝ մասնակցելու ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի նախաձեռնությունը, նշեց, որ դպրոցն այդպես փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման գլխավոր մասնակիցը: Նախարարը բարի ճանապարհ մաղթեց արցախցի ուսուցիչներին : «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեիք սփյուռքի ձեր գործընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը, ներդնեիք Հայրենիքում, Արցախում», – հավելեց նախարարը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930