Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատ ժողովուրդը արդար ընտրության ունակ չէ» (տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 05,2017 15:55

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ստացված արդյունքը չի բավարարում կոմունիստներին, նույնիսկ տարակուսանքի տեղիք տալիս: Նախնական արդյունքներով ՝  նրանք ստացել են 0,75% ձայն:

«Բնակչության հետ հանդիպումներն էին մեզ համոզում նրանում, որ մեր նկատմամբ կա հավատի վերադարձ: Այն, որ ծանր է սոցիալ-տնտեսական վիճակը, այն որ ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ տեսնել: Այդ փոփոխությունների գլխավոր դերակատարը տեսնում էր մեզ: Բայց շատ-շատերը իրենց ձայնը չկարողացան պահել եւ վաճառեցին, ոչ մեկը չի թաքցնում, այդպիսի աննախադեպ իրողություն դժվար էր կանխատեսել»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նշում է, որ պետք է վերացնել  տարածքային ընտրակարգով ընտրությունը եւ  անցկացնել միայն համամասնական ընտրություններ. «Աղքատ ժողովուրդը արդար ընտրության ունակ չէ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930