Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանին անհրաժեշտ է լավ մենեջեր, ինչը չես ասի ոչ Նիկոլի, առավել ևս Զարուհու մասին. «Իրատես»

Ապրիլ 11,2017 12:35

Ընդունված է ասել, որ մայրաքաղաքային ընտրությունները քաղաքական չեն, քանզի Երևանն ինքնին մեծ կառուցվածք է, որին անհրաժեշտ է լավ մենեջեր, ինչը չես ասի ոչ Նիկոլի, առավել ևս Զարուհու մասին, մանավանդ Զարուհու, որը որպես կուսակցական առաջնորդ պետք է առաջին անգամ բեմ բարձրանա այս ընտրություններում, այն էլ՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո, ուստի առանց քաղաքական «բաղադրիչի» այս ընտրությունները պատկերացնելն ուղղակի անհնար է։

Ընդ որում, առաջ ընկնելով էլ կարծենք, որ Փոստանջյանի «Ծիրանին» հաստատ տեղ կգտնի Երևանի ավագանիում, ուստի պետք է կարծել, որ «ծիրանի այդ փողը» երկար կկանչի նաև ավագանու նիստերում, որտեղ, եթե Զարուհին դրսևորի նույնական վարքագիծ, ինչպիսին պառլամենտում էր, երբ, ասենք, «գողանում» էր քվեարկության քարտերը, «ինքնակամ» հայտնվում ամբիոնի մոտ, ապա, պետք է հասկանալ, որ Տարոն Մարգարյանին (իսկ մենք կարծում ենք՝ նա է հաղթելու այս ընտրություններում) բացարձակապես հեշտ օրեր չեն սպասում, ու նա պետք է բացի իր երկրորդ շնչառությունը ոչ միայն որպես քաղաքապետ, այլև… քաղաքական գործիչ՝ դիմագրավելու-դիմակայելու այդ ամենին։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալ says:

    Ակնհայտ է որ այս նյութի տակ հանրապետականի պղտոր ջրերն են` միտված թուլացնելու ընդդիմադիր եւ մանավանդ Ելքին։ Եթե կա ՀՀԿ թեկնածու, ուրեմն արդեն նախանշված է քաղաքական մրցակցություն։ Բացի սա, հոդվածագիրը որտեղից գիտի որ Նիկոլը լավ մենեջեր չէ՝ միգուցե ինը մանդատ հավաքելը լավ մենեջերության շնորհի՞վ է։ Կամ ով ասաց որ Տարոնը լավ մենեջեր է, ով է դա գնահատում եւ ինչպես։ Ես օրինակ լսել եմ որ տեղակալ Արեյանն է շատ հարցեր կառավարում։ Հետեւաբար Նիկոլն էլ կարող է նշանակել տեղակալ ով կօգնի իրեն։
    Եւ առհասարակ, եթե անգամ ՛լավ մենեջեր՛ է պետք, ապա հանրությունն ինչպե՞ս պիտի որոշի ու գնահատի այդ որակը։ Ծառուկյանը կարողանում է փող ստեղծել՝ որովհետեւ լավ մենեջեր է՞, թե՞ որովհետեւ մոնոպոլ դիրք ունի ու խաղի կանոնները լավ գիտի։ Իսկ Սաշիկը՞․․․Արդյոք լավ մենեջերը պետք է կրթված լինի, իմանա լեզուներ, իսկ կազինոյի կառավարիչը քաղաք կկառավարի՞, եւ այլն։ ՛Լավի՛ գնահատման չափանիշները խեղված են մեզ մոտ՝ դպրոցի տնօրենը լավն է, եթե ցուցակը մեծ է, ուսուցիչը լավն է, եթե նրա հետ հնարավոր է պայմանավորվել, եւ այլն․․․Բացի սա, հանրությանը ծանոթ՛լավ՛ մենեջերներն հիմնականում կապված են ՀՀԿ-ին, քանի որ այլապես բիզնեսը չէ․ն ունենա, իսկ նրանց մտածողությունն ու բիզնես մշակույթը կոռումպացված տնտեսության արտացոլումն են։

    Եւ այնուամենայնիվ, եթե պաշտոնը ունի հանրային նշանակություն եւ կայացնում է հանրային կարեւոր որոշումներ, ապա դրանք անխուսափելիորեն հենվելու են որոշակի կուսակցական կամ քաղաքական հայացքների ու նախապատվությունների վրա։ Օրինակ, Լոնդոնի ընտրություններին ավանդաբար մասնակցում են կուսակցությունների ներկայացուցիչները, լինում են նաեւ անկախ թեկնածուներ։ Սովորաբար հաղթում է երկու մեծ կուսակցություններից մեկը։ Ներկա քաղաքապետը՝ Սադիք Խանը հաղթեց իր ծրագրի, կուսակցական պատկանելության, անձնական հատկանիշների ու տարբեր այլ գործոնների շնորհիվ։ Բայց առաջադրվեց որպես կուսակցության ներկայացուցիչ, ով ընտրվել էր որպես պառլամենտի անդամ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930