Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն «Երկիր Ծիրանիի» թեկնածուին 48 ժամ տվեց

Ապրիլ 12,2017 21:45

ԿԸՀ այսօրվա նիստում ներկայացվեց Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ բաշխումը կատարվել է էլեկտրոնային վիճակահանությամբ:

Այսպիսով, 474 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ կերպ.

ՀՀԿ-211 տեղ
«Բարգավաճ Հայաստան» 148 տեղ

Հայ ազգային կոնգրես-37 տեղ

ՀՅԴ-26 տեղ
«Օրինաց երկիր»-26  տեղ

«Ժառանգություն»-26 տեղ

Հիշեցնենք, որ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ դաշինքները տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու  հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն ապրիլի 14-ից 19-ը:

Մյուս հարցը վերաբերում էր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից մեկին: ԿԸՀ հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոբերտ Նավասարդի Չիթչյանին 48 ժամ տրվեց՝ փաստաթղթեր ներկայացնելու համար:

Նիստին ներկա «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչը հայտնեց, որ Չիթչյանն արտասահմանում գտնվելու պատճառով չի ներկայացրել իր փաստաթղթերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930