Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում կառուցում է ձեռքի գնդակի մարզահրապարակ

Ապրիլ 13,2017 13:51

Երեւան, 13 ապրիլի, 2017թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի:

«Անհամբեր սպասում ենք, թե երբ պատրաստ կլինի մարզակառույցը: Ֆրանսիայի հանդբոլի հավաքականը երկար տարիներ աշխարհի առաջատարն է, եւ ով գիտե, գուցե արցախցի պատանի հանդբոլիստները դառնան վաղվա չեմպիոններ»,- ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

2014թ.-ին էլ ֆրանսիացի գործարարների միջոցներով Հիմնադրամը մինի ֆուտբոլի դաշտ է կառուցել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում Արցախի ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ճարտարի հավաքականը: Ճարտարի մանկապարտեզը եւս ֆրանսիացի բարերարների նվերն է համայնքին:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930