Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը կայացած աստղ է, եթե միայն ձայնով լիներ, էշից լավ երգիչ չէր լինի». Եղիշե Պետրոսյանը՝ Փաշինյանի երգելու մասին

Ապրիլ 19,2017 17:09

«Ելք» դաշինքի պատգամավոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի հիմնը երգելը սոցցանցերում լայն քննարկումների տեղիք տվեց: Արմեն Աշոտյանն ասաց, որ ֆալշ է երգում, մեկնաբանություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանը քշում է Երեւանի ագռավներին:

Երգը ձայնագրվել է «Արձագանք» ստուդիայում:

Եղիշե Պետրոսյանը՝ ձախից

Այս առնչությամբ Aravot.am-ը «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանին հարցրեց՝ ինչպե՞ս եք Դուք գնահատում Նիկոլ Փաշինյանի երգը, իսկապե՞ս այդքան վատ երգեց, ձայնային տվյալներ ընդհանրապես չունի՞: Նա պատասխանեց. «Երգելը, դա առաջին հերթին հոգեվիճակ է: Եթե միայն ձայնով լիներ, էշից լավ երգիչ չէր լինի: Կարեւորը՝ մարդը նվիրումով է երգում, իսկ ուղղումները մենք սիրով արել ենք եւ արդեն շատ լավ հնչում է եւ երգը ստացվել է»:

Ինչ վերաբերում է ագռավ քշելուն՝ Եղիշե Պետրոսյանն ասաց. «Այնքան ագռավ քշող եմ տեսել իմ կյանքում, որ արդեն սոխակ են դարձել ու, նաեւ, վաստակավորներ են: Հետո, կարծեմ, Նիկոլը չի հավակնում երգչի տիտղոսին: Նա ակտիվ քաղաքական գործիչ է, որը նաեւ փորձեց երգել: Շատ են այնպիսիները, որոնք ոչ գործիչ են, ոչ երգում են, անգամ չեն էլ խոսում, կնոպկա սեղմելուց էլ մեկ-մեկ փուստ են անում: Իսկ ագռավներին պետք է քաղաքից քշել՝ քաղաքը մաքուր պահելով»:

Մենք հիշեցրինք, որ Aravot.am-ի հետ զրույցում տարիներ առաջ, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Միասին» շարժման ճամբարում կիթառով «Բարով եկար, սիրուն կռունկ» երգն էր կատարել, Եղիշե Պետրոսյանն ասել էր, որ նա վատ չի երգում, ձայնային տվյալներ ունի ու կատակել էր, որ եթե մի քիչ փող տա՝ իրեն աստղ կդարձնի:

Ուստի պարոն Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանին հնարավո՞ր է աստղ դարձնել, թե՞ չէ: Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Նիկոլն արդեն կայացած աստղ է, շնորհքով տղա է, ինչի՞ չէ: Կարեւորը շնորհքն է, նվիրումը եւ աշխատասիրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Կեցցէ՛ք Պրն. Պետրոսյան:
    Յարգելիներ Karine Mazmanyan և Anna Xachatryan, որ ուշադիր կարդայիք, պիտի որ հասկանայիք. մեծատաղա՛նդ երգահան, ՀՀ Ազա՛տ Քաղաքացի և իրա՛ւ հայ Մտաւորական Եղիշէ Պետրոսյանը շատ դրական է արտայայտւում մեր սիրելի Փաշինյանի մասին:
    Փոխարէնը, պէտք չէ բաւարարուել միայն վերնագրեր կարդալով ու թիւր մեկնութիւններ անելով: Նաեւ անհրաժեշտ է գրել մի՛միայն Մեսրոպատառ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930