Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության երեք դեպք է գրանցվել (Տեսանյութ)

Ապրիլ 25,2017 12:52

Պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 եւ ճնշումների 18 դեպք է գրանցվել: Իսկ ընդհանուր եռամսյակի տվյալներով՝ արձանագրվել են տարբեր ճնշումներ՝ 32 փաստ, տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 5 դեպք: Սրանք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017 թվականի առաջին եռամսյակի զեկույցում են արձանագրված: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ներկայացնում էր զեկույցը:

Ի դեպ, նախորդ տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել: Իսկ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերն ավելացել են 12-ով: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները նվազել են հինգ դեպքով:

2017-ի առաջին եռամսյակն աչքի է ընկել նաեւ ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ նոր դատական գործերի առկայությամբ: Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ը «Sut.am» լրատվական կայքի խմբագիր, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության եւ նրա համակարգող Դանիել Իոննիսյանի դեմ: Հիշեցնենք, ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքած մանկապարտեզների եւ տնօրենների 124 ձայնագրությունների հրապարակումից հետո, նրանցից 30-ը դատական հայց ներկայացրեցին ընդդեմ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության: Այդ հայցերից 15-ը ներկայացվել են ավելի ուշ, ուստ կհաշվառվեն կազմակերպության հաջորդ եռամսյակի զեկույցում:

ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել նաեւ 2015-ին «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին եւ 2016-ի հուլիսի երկրորդ կեսին, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առիթով դատական գործերը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930