Լրահոս
Օրվա լրահոսը

5-րդ բանակային կորպուսում ամփոփվել են կատարված աշխատանքները

Ապրիլ 25,2017 19:44

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` 5-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները:

Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել զորամիավորման շտաբի պետը, հրամանատարի տեղակալները: Զեկույցներում մանրամասն ներկայացվել և վերլուծվել են ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել զորքերի ղեկավարման համակարգի խնդիրներին և կատարելագործման ուղիներին, զորահավաքային պատրաստության և համալրման ուղղությամբ կատարված միջոցառումներին: Ընդգծվել է, որ ամբողջությամբ իրականացվել են պատրաստության պլանով նախատեսված բոլոր աշխատանքները:

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նախանշել է հետագա աշխատանքների կազմակերպման առավել կարևոր ուղղությունները և մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար տվել կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930