Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի ուսանողներին ներկայացվել է ՀՀ արտաքին քաղաքականության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները. «Արցախպրես»

Ապրիլ 28,2017 14:58

Այսօր Արցախի պետական համալսարանում ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը հանդես են եկել «ՀՀ արտաքին քաղաքականությունը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների ենթատեքստում» թեմայով դասախոսությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շ. Քոչարյանն ասել է, որ աշխարհում շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք իրենցում պարունակում են և՛ վտանգներ, և՛ հնարավորություններ:

«Առաջինն համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, որի ալիքը մենք տեսանք, և չի բացառվում, որ այն կարող է կրկնվել: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ բան չի համապատասխանում ներկա իրավիճակին: Երկրորդն այն է, որ նույնիսկ արևմտյան աշխարհի ժողովրդի մոտ հասունացել է փոփոխությունների տրամադրվածություն. դրա արտահայտությունն է Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը, Դոնալդ Թրամփի անսպասելի ընտրությունը, Ֆրանսիայում ընթացող ընտրական գործընթացը: Ընդհանուր առմամբ, աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք առաջացնում են նոր պահանջներ: Կա մի հանգամանք, որը չափազանց կարևոր է և գտնվում է ցանկացած արտաքին քաղաքականության հիմքում. դա ժողովրդագրությունն է: Այս առումով Արցախի ցուցանիշներն ավելի լավ են, քան Հայաստանինը»,- մասնավորապես ասել է Շ. Քոչարյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930