Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավը տալիս է իր պտուղները

Մայիս 02,2017 20:33

«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խմբերն ու ավագանու թեկնածուներն այսօր նախընտրական  քարոզարշավը շարունակեցին մայրաքաղաքի թվով վեց վարչական շրջանում` Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ:

Այսօր եւս բաժանվեցին հազարավոր բուկլետներ, հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվեցին «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներին, իրագործման ուղիներին, կուսակցության քաղաքական ծրագրին ու գաղափարախոսությանը:

Վերջին օրերի ընթացքում արդեն մի քանի տասնյակ երեւանցիներ, թոթափելով անտարբերությունն ու հավատ ընծայելով` անդամակցել են կուսակցությանը եւ կամավոր ներգրավվել քարոզարշավին` իրենց քաղաքացիական պարտքը համարելով կուսակցությանն աջակցելը, եւ հատկապես` Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին:

«Երկիր Ծիրանի»-ի ղեկավարին քաղաքացիները, այդ թվում` Սարի թաղի բնակիչները, այսօր եւս ընդունեցին ջերմ ու անկեղծ համակրանքով, ինչին Զարուհին արձագանքում էր, թե միասնաբար պետք է ազատագրենք Երեւանն ու Հայաստանը: Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նաեւ շնորհակալություն հայտնեց սարիթաղցիներին, ովքեր պատսպարել էին ոստիկանության եւ նրանց աջակցող խմբավորումների կողմից 2016-ի հուլիսի հարձակումների հետեւանքով տուժած քաղաքացիներին:

Վաղը քարոզարշավը կշարունակվի նորովի:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031